Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ–ում հունվար–նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 5,9%–ով՝ մինչև 8,4մլրդ կՎտ/ժ

15.01.2025, 14:23
Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբերին արտադրվել է 8,455,0 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 5,9 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ
ՀՀ–ում հունվար–նոյեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 5,9%–ով՝ մինչև 8,4մլրդ կՎտ/ժ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբերին արտադրվել է 8,455,0 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 5,9 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը` 37,6%-ը, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրության ծավալը կազմում է 3176,1 մլն կՎտ/ժ, անկումը` 5,4%: Հայկական ատոմակայանի մասնաբաժինը (արտադրության ծավալը՝ 2,495,6 մլն կՎտժ, աճը՝ 4,5%) կազմում է 29,5%, իսկ հիդրոէլեկտրակայանի բաժինը (ծավալը՝ 1,868,4 մլն կՎտ/ժ, աճը՝ 20,9%)՝ 22,1%։

Արևային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 10,8%) հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 913,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (աճը` 31,8%), իսկ հողմային էլեկտրակայանները (մասնաբաժինը` 0,02%)` 1,1 մլն կՎտ/ժ (անկումը` 40,7%):