ՀԾԿՀ–ն տուգանել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ին 20 մլն դրամով
18.04.2015,
15:15
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) շաբաթ նիստում որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ին տուգանելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) շաբաթ նիստում որոշում է ընդունել «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ին տուգանելու մասին։
ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանի խոսքով` ընկերությունը տուգանվել է սպառողների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի վճարումները դրա հատուկ հաշիվներին թերի փոխանցման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարներին պարտքի ոչ ժամանակին և մասնակի վճարման համար։
«Էլցանցերն ուշացել են վճարման հարցում կամ մասնակի են վճարել պարտքերը տրամադրած էլեկտրաէներգիայի դիմաց 30 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրակայանների կողմից»,– ասաց Ղոսալմյանը։
ՀԾԿՀ միաձայն որոշմամբ` «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն պետք է Հայաստանի պետբյուջե վճարի 20 մլն դրամի տուգանք երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այլ մատակարար ընկերությունների առջև ունեցած պարտքերը մարելու համար։
Ավելի վաղ` 2015 թվականի հունվարի 15–ին, ՀԾԿՀ–ն արդեն տուգանել էր «Հայաստանի էլեկտրացանցերին» նմանատիպ խախտման համար, բայց 10 մլն դրամով։ Այն ժամանակ Էլցանցերն ուշացրել կամ մասնակի էին վճարել էլեկտրաէներգիայի համար պարտքերը «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Որոտանի կասկադ ՀԷԿ», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ՋԷԿ» ընկերություններին, ինչպես նաև մատուցած ծառայությունների համար` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ին։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ընկերության 100–տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանն էլեկտրաէներգիայի բաշխումն է։ ($1 – 472,28 դրամ)։ --0—