Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ

09.10.2024, 13:17
Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելություններն ամենաշատը գրանցվել են Ռուսաստանի Դաշնությունից
2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է 236,561 զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Այսպիսով, 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան այցելել է՝ 236,561 զբոսաշրջիկ։

2023թ․ սեպտեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել՝ 260,618։

2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են՝

Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):