2025-ին Հայաստանում տնտեսական աճը կանխատեսվում է 5,6 տոկոս. Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2025թ երկրում տնտեսական աճը կկազմի 5,6%։
«Մենք կանխատեսում ենք, որ ՀՆԱ-ի անվանական չափը կկազմի 11 տրլն. 50 միլիարդ դրամ, իսկ դեֆլյատորը կաճի 3,5%-ով»,- 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ 2024 թվականի արդյունքներով կանխատեսվում է 5,6 % տնտեսական աճ։ Ընթացիկ տարվա եկամուտները պլանավորված 2 տրիլիոն 613 միլիարդի փոխարեն կկազմի 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ։
«2026-2027թթ ակնկալում ենք տնտեսական աճ՝ միջինում 5,5%։ Աճի նման պայմաններում կառավարությունը կիրականացնի իր ծրագիրը և կապահովի, 2021-ից 2026թթ ժամանակահատվածում, միջինում, 7%-անոց տնտեսական աճ»,-ասաց Հովհաննիսյանը։
Ընդ որում նա նշել է, որ նպատակները չեն փոխվել և կառավարությունը 2025 թվականին կձգտի ապահովել 7% աճ, ինչի համար կներդրվեն լրացուցիչ ջանքեր և և բարեփոխումները կարագանան։
Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025թ պետբյուջեի ծախսային մասը կկազմի 3 տրիլիոն 452 միլիարդ դրամ, իսկ եկամուտը՝ 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ։ Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ, միջնաժամկետ հեռանկարում՝ 3,5 տոկոս։
Ինչպես նշել է նախարարը, 2025 թվականի արդյունքներով՝ հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 միլիարդ դրամ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 25 տոկոս։