Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ–ում, մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսվում է մտքից. Փաշինյանը մասնակցում է Sevan Startup Summit-ին

02.08.2019, 20:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող Sevan Startup Summit-ին:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ–ում, մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսվում է մտքից. Փաշինյանը մասնակցում է Sevan Startup Summit-ին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական հեղափոխությունը պետք է հիմնվի կոնկրետ գաղափարների և դրանք կյանքի կոչելու վրա, ուրբաթ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Sevan Startup Summit 2019–ի հյուրերի և մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսվում է մտքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով, ստարտափը կարևորագույն հարթակ է կառավարության կողմից Հայաստանի զարգացման ծրագրերը իրականացնելու համար։

«Մենք ուզում ենք, որ ստարտափը Հայաստանում դառնա մենթալիտետ, որ մարդիկ հավատան իրենց ուժերին, հասկանան, որ բոլորը տաղանդավոր են։ Ստարտափի գաղափարը շատ կարևոր է մեզ համար, մեր կառավարության համար: Քանի որ ստարտափ բառը շատ է օգտագործվում, հաճախ հարցնում են՝ ինչ է դա նշանակում: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի փող, ֆինանսական միջոցներ, որ դա կիրառի ու նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել, որ այդ գաղափարը կհաղթի ու պոտենցիալ ներդրողն էլ կաջակցի գաղափարի իրականացմանը», – ընդգծեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ նման մոտեցում պետք է կիրառվի ոչ միայն քաղաքականության, այլև Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտներում։

«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր կարողացան համոզել, որ հաղթելու ենք ու հայությունը ներդրում ունեցավ գաղափարի իրագործման մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անհրաժեշտ համարեց, որպեսզի Հայաստանում փոխվի վերաբերմունքը զարգացման նկատմամբ, որտեղ կարևոր դերակատարում կունենան ոչ թե փողը, այլ գաղափարները։

Չորրորդ ամենամյա Sevan Startup Summit–ն անցկացվում է Սևանա լճի ափին հուլիսի 28–ից օգոստոսի 3–ը։ Summit–ին մասնակցում են 120 ստարտափեր Հայաստանից և 45 երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեցներ, մասնավոր ներդրողներ և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ։

Sevan Startup Summit–ի մասնակիցները կպայքարեն 100 հազար դոլար մրցանակային ֆոնդի, ինչպես նաև 100 հազար դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդի համար, որը կտրամադրվի 2–3 ստարտափերի։–0–