Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ փոխնախարար

14.03.2024, 14:00
Այս կապակցությամբ Գևորգյանը նշեց, որ նման զարգացման համար կան ֆունդամենտալ խթաններ
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

«Սա նոր դինամիկա չէ, Covid-ին նախորդող երեք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 20%-ով», – ասաց նա հինգշաբթի Cbonds–ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ընթացքում։

Այս կապակցությամբ Գևորգյանը նշեց, որ նման զարգացման համար կան ֆունդամենտալ խթաններ։

«Մենք կարծում ենք, որ այն բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարում, տալիս են արդյունքներ», – ասաց նա՝ պարզաբանելով, որ խոսքը, մասնավորապես, հակակոռուպցիոն բարեփոխումների մասին է։

Փոխնախարարի խոսքով, բարձր աճին հանգեցրած արտաքին գործոնները, Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով, 2022թ․–ին տնտեսությունը բարձրացրել են 6%–ով (Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2022թ․–ին կազմել է 12,6%, խմբ․)։

«Այսինքն Հայաստանի տնտեսության ներքին ներուժը կազմել է 6-7%», – ավելացրեց նա։

2021թ․–ին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 5,7%, 2022թ․–ին՝ 12,6%, իսկ 2023թ․–ին, պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, 8,7%։ 2024թ․–ի բյուջեում ՀՆԱ–ի աճն ամրագրված է 7%–ի մակարդակում։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից են։–0–