Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՍԱՏՄ-ն Երևանի մանրամեծածախ շուկաներից մեկում հայտնաբերել է սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար․ դրա իրացումը կասեցվել է

05.11.2020, 13:59
Երևանի շուկաներից մեկում կասեցվել է Ադրբեջանի համար նախատեսված սննդամթերքի իրացումը
ՍԱՏՄ-ն Երևանի մանրամեծածախ շուկաներից մեկում հայտնաբերել է սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար․ դրա իրացումը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար: Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի մասի վրա հայերեն մակնշում ընդհանրապես չի եղել, իսկ մի քանիսի վրա եղած հայերեն մակնշումից պարզ է դարձել, որ տվյալ խմբաքանակը Հայաստան է ներմուծվել «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ի կողմից:

Հայտնաբերված սփրեդի ողջ խմբաքանակի իրարցումը կասեցվել է:

«Մեր քաղաքացիներին խնդրում ենք լինել ուշադիր և, որևէ իրացման կետում նշված ապրանքատեսակը նկատելու պարագայում, զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010 206040 կամ 012 906090 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ կանցկացնեն նաև «ԱրտԻմպորտ» ՍՊԸ-ում՝ պարզելու համար, թե ինչ պայմաններում է այլ երկիր ներմուծելու համար նախատեսված սննդամթերքը հայտնվել Հայաստանի Հանրապետությունում:-0-