Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000խմ–ի համար կվճարի 165 դոլար․ ՀԾԿՀ նախագահ

28.11.2023, 20:44
Վերջին վերանայումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին
 Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000խմ–ի համար կվճարի 165 դոլար․ ՀԾԿՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն առաջիկա 10 տարում ռուսական բնական գազի յուրաքանչյուր 1000խմ–ի համար կվճարի 165 դոլար, ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Վերջին վերանայումը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Գինը մնացել է անփոփոխ՝ ըստ ստորագրված միջկառավարական համաձայնագրի։ Եթե սահմանին գազի սակագինը չփոխվի, ապա, կարծում եմ, վերանայում չի լինի (ներքին սպառողների համար)»,- ասաց Բաղրամյանը «Էներգետիկայի Շաբաթ Հայաստան 2023» համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կարող են քաղաքական գործընթացները, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ազդել գազի գործող սակագնի վրա։ ՀԾԿՀ ղեկավարը ձեռնպահ մնաց քաղաքական բնույթի հարցերին պատասխանելուց։

ՌԴ–ից ՀՀ գազի մատակարարման մասին

«Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի ներքին սպառման գազի միակ մատակարարն է։ Ռուսական «կապույտ վառելիքի» մատակարարումները հայ սպառողներին իրականացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն (Գազպրոմի 100% դուստր ձեռնարկություն) տարանցիկ ճանապարհով՝ Վրաստանի տարածքով։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար (սահմանին) կազմում է 165 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։-0-