Հայաստանում սպառողական գների ցուցիչը 10 ամսում ավելացել է 6,9%–ով
25.11.2021,
21:14
Միաժամանակ Հայաստանում սպառողական գները 2021թ.–ի հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, ավելացել են 9,1%–ով, իսկ 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ` 0,7%–ով
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2021թ.–ի հունվար–հոկտեմբերին նախնական տվյալներով, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 6,9%–ով։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) հաշվետվության տվյալները։
Միաժամանակ Հայաստանում սպառողական գները 2021թ.–ի հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, ավելացել են 9,1%–ով, իսկ 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ` 0,7%–ով։
ԱՎԿ–ի տվյալների համաձայն, արդյունաբերական ապրանքների գների ցուցիչը 2021թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9,9%–ով։ Միաժամանակ 2021թ.–ի հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, արյդունաբերական ապրանքների գներն ավելացել են 10,8%–ով, 2020թ.–ի սեպտեմբերի համեմատ` 0,2%–ով։Տնտեսական աճը Հայաստանի 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2% չափով, գնաճն ամրագրված է 4% սահմանում (±1,5%)։ Նախնական վիճակագրական տվյալներով, 2021թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում Հայաստանում գրանցվել է 13,1%–ի տոկոսի աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ ՀՀ ԿԲ–ն սեպտեմբերին բարելավել է 2021թ.–ի տնտեսական աճի կանխատեսումը` բարձրացնելով այն նախկին 4,6%–ից մինչև 5,4%։–0–