Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Արարատյան դաշտավայրում 2013 թ.–ին կարտոֆիլի ցեցից ստացված վնասը հաջողվել է հասցնել նվազագույնի. ՀՀ գյուղնախարարություն

05.12.2013, 18:23
Արարատյան դաշտավայրում 2013 թ.–ին կարտոֆիլի ցեցից ստացված վնասը հաջողվել է հասցնել նվազագույնի, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
Արարատյան դաշտավայրում 2013 թ.–ին կարտոֆիլի ցեցից ստացված  վնասը հաջողվել է հասցնել նվազագույնի. ՀՀ գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատյան դաշտավայրում 2013 թ.–ին կարտոֆիլի ցեցից ստացված վնասը հաջողվել է հասցնել նվազագույնի, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

2012 թ.–ին կարտոֆիլի ցեցի պատճառվ Արարատի և Արմավիրի մարզերում` Մասիս և Էջմիածին քաղաքների մոտ գտնվող գյուղերում, կարտոֆիլի բերքը զգալիորեն տուժել էր։

«Այս տարի այս հարցում մեր նախարարությունը ֆերմերային տնտեսությունների հետ համագործակցությամբ բավականին լուրջ աշխատանք է տարել, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արարատյան դաշտավայրում հաջողվել է նվազագույնի հասցնել կարտոֆիլի ցեցի հասցրած վնասը», – ասել է նա։

Պետրոսյանի խոսքերով` կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար ֆերմերները պետք է ձեռնպահ մնան արդեն ցեցով վարակված վայրերում ցանք կատարելուց, պետք է կարտոֆիլը ցանեն ավելի խորը հողի մեջ, ինչպես նաև ժամանակին կիրառեն համապատասխան թունաքիմիկատները։

«Սակայն հարկավոր է հիշել, որ միայն մեկ մեթոդի կիրառման արդյունքում անհնար է հասնել ցանկալի արդյունքի։ Վերջնական նպատակին հասնելու համար համալիր մոտեցում է հարկավոր», – ավելացրել է նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Կարտոֆիլի ցեցը ջերմասեր միջատ է, որն ունակ է զարգանալ ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը`  կարտոֆիլը 10 աստիճանից բարձր ջերմաստիճանի պահպանման դեպքում։ Ցեցն առավելագույն տարածում է գտնում արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, սակայն վերջին տարիներին հիմնվել է նաև այնտեղ, որտեղ կարտոֆիլը տարին երկու անգամ են աճեցնում։ Վնասատուն հեշտությամբ է հարմարվում չափավոր լայնություններում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանում 2013 թ.–ի արդյունքում կարտոֆիլի բերքը կարող է կազմել մոտ 658 հազար տոննա` նախորդ տարի գրանցված 647 հազար տոննայի դիմաց։–0–