Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի առողջապահության ոլորտի ծախսերը 2016 թվականին աճել են 1,8 մլրդ. դրամով` հասնելով 86,1 մլրդ. դրամի

06.11.2015, 15:04
Հայաստանի առողջապահությոան ոլորտի ծախսերը 2016 թվականին կազմում են 86,1 միլիարդ դրամ`նախորդ տարվա համեմատ  աճելով 1,8 միլիարդ դրամով, կամ 2,1 տոկոսով, ուրբաթ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը բյուջեի քննարկմանը  խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Հայաստանի առողջապահության ոլորտի ծախսերը 2016 թվականին աճել են 1,8 մլրդ. դրամով` հասնելով 86,1 մլրդ. դրամի
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահությոան ոլորտի ծախսերը 2016 թվականին կազմում են 86,1 միլիարդ դրամ`նախորդ տարվա համեմատ  աճելով 1,8 միլիարդ դրամով, կամ 2,1 տոկոսով, ուրբաթ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը բյուջեի քննարկմանը  խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Նրա խոսքերով, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվող անձանց բժշկական ծառայություններ մատուցելու համար 2016 թվականին կհատկացվի մոտ 61.3 մլն դրամ։

Մոտ 670 մլն դրամ էլ կուղղվի «Սրտի վիրահատությունների ծառայություն» ծրագրի իրագործմանը։
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական ծառայություններ մատուցելու համար կհատկացվի շուրջ 566 մլն դրամ։

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի` կառավարության ներկայացրած նախագծի համաձայն, 2016 թվականի բյուջեի ծախսային հոդվածը ծրագրված է 373.7 մլրդ դրամի, եկամտային հոդվածը` 1 տրլն 183 մլրդ դրամ 197 մլրդ դրամի պակասուրդի դեպքում։ ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2.2 տոկոսի չափով, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%) մակարդակում, իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–օ 3.5 տոկոսը։ ($1 - 476,32 դրամ)։ -0-