Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ. ծրագրի արժեքը82 միլիոն դրամ է

18.09.2024, 13:21
Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են
Հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ. ծրագրի արժեքը82 միլիոն դրամ է

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ։

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների տները։

Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 40% է, 40% հատկացրել է համայնքը, 20%՝ այլ ներդրողներ։

Բոլոր տեղերում այս պահին աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։