Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 9 ամսում աճել է 11,4%–ով

06.11.2024, 16:40
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 3309,1 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 41,4%-ով պակաս է 2023 թվականի ինն ամիսների ցուցանիշից
Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 9 ամսում աճել է 11,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արտադրության ծավալն աճել է 11,3%-ով և կազմել 232 372,1 տոննա։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Միաժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 29.5%-ով և կազմել 7837.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 29.5%-ով և կազմել 13038.4 տոննա։ 

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 3309,1 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 41,4%-ով պակաս է 2023 թվականի ինն ամիսների ցուցանիշից։