Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ–ում կոնյակի արտադրությունը հունվար-փետրվարին կրճատվել է 15,3%-ով` մինչև 3810.8 հազար լիտր

03.04.2018, 17:43
Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2018 թ.–ի հունվար–փետրվարին կրճատվել է 15,3 տոկոսով` 4500.1 հազար լիտրից մինչև 3810.8 հազար լիտր:
 ՀՀ–ում կոնյակի արտադրությունը հունվար-փետրվարին կրճատվել է 15,3%-ով` մինչև 3810.8 հազար լիտր

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2018 թ.–ի հունվար–փետրվարին կրճատվել է 15,3 տոկոսով` 4500.1 հազար լիտրից մինչև 3810.8 հազար լիտր, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը:

Վիճակագրական տվյալներով, նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն կրճատվել է 919.8 հազար հազար լիտրից մինչև 847.8 հազար լիտր:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 41.8 հազար լիտր շամպայն` 2017 թ.–ի հունվար–փետրվարին 44.6 հազար լիտր (6,3%-ի անկում), իսկ վիսկին` 61.6 հազար լիտր (77,7%-ի անկումը):

2018 թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 15,3%-ով ավելի շատ գարեջուր անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 1527.8 հազար լիտր:

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը հունվար-փետրվարին կազմել է 8853,6 հազար լիտր (0,7%-ի անկում): -0–