Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Այս տարին աննախադեպ էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. ԱԳ փոխնախարար

05.11.2024, 12:07
Նրա խոսքով` բազմաթիվ ձեռքբերումներ են եղել արդարադատության ոլորտում, նաև վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրաջասթ կառույցների հետ պայմանագրերը
Այս տարին աննախադեպ էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Այս տարին աննախադեպ էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով բազմաթիվ ձեռքբերումներ են եղել՝ սկսած հատուկ ոլորտներից, ինչպիսին արդարադատությունն է, նաև վավերացվեց Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրաջասթ կառույցների հետ պայմանագրերը:

«Հուլիսին երկու կարևոր որոշումներ ընդունվեցին արտոնագրերի ազատականացման մեկնարկելու, նաև եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Ավարտին ենք հասնում նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը»,-նշեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ բոլոր քայլերը կունենան իրենց ազդեցությունը 2025 թվականին նախաձեռնվող աշխատանքների առումով:

«Արդեն իսկ սկսել ենք բանակցություններն արտոնագրերի ազատականացման շուրջ։ Այս օրերին՝ 5-6-ը, Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- ասաց նա: