Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Եվրոպական խոշորագույն բյուջետային ավիաընկերության` հայկական շուկա մտնելու բանակցությունները դեռ չեն ավարտվել. ՔԱԳՎ

21.01.2014, 15:26
Եվրոպական խոշորագույն բյուջետային ավիաընկերության` հայկական շուկա դուրս գալու բանակցությունները դեռևս չեն ավարտվել, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) նախագահ Արտեմ Մովսիսյանը։
Եվրոպական խոշորագույն բյուջետային ավիաընկերության` հայկական շուկա մտնելու բանակցությունները դեռ չեն ավարտվել. ՔԱԳՎ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական խոշորագույն բյուջետային ավիաընկերության` հայկական շուկա դուրս գալու բանակցությունները դեռևս չեն ավարտվել, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) նախագահ Արտեմ Մովսիսյանը։

Նախատեսվում էր, որ եվրոպական խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը հայկական շուկա կմտնի 2014թ.–ի գարնանը։ Միաժամանակ ավիաընկերության անվանումը չէր հրապարակվում, սակայն նշվում էր, որ այն կհայտնվի հայկական շուկայում մրցունակ գներով և Երևանից չվերթեր կիրականացնի դեպի Եվրոպայի մոտ տասը քաղաք։

«Բանակցությունները դեռ ընթանում են, ընդ որում` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մակարդակում, սակայն դեռ դժվար է խոսել կոնկրետ արդյունքների մասին», – ասաց Մովսիսյանը։

Ինչ վերաբերում է «Ryan Air» իռլանդական ավիաընկերության հայկական շուկա մտնելու մտադրության մասին տեղեկատվությանը, ապա ՔԱԳՎ–ի ղեկավարի խոսքերով, ավիաընկերության կողմից վարչությունը դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել։

1985 թ.–ին հիմնադրված «Ryan Air» իռլանդական ավիաընկերությունը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունն է։ Ամեն օր ավելի քան 1,500 չվերթ է իրականացնում 168 ուղղությամբ դեպի աշխարհի 28 երկիր։–0–