ՀՀ գյուղնախարարը հերքել է բնապահպանության նախարարության հետ գերատեսչության միավորման մասին խոսակցությունները
24.12.2014,
14:49
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հերքեց Բնապահպանության նախարարության հետ գերատեսչության միավորման մասին խոսակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հերքեց Բնապահպանության նախարարության հետ գերատեսչության միավորման մասին խոսակցությունները։
Վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կառավարության գործունեության օպտիմալացման անհրաժեշտության մասին։ Շատ ԶԼՄ–ներ վերագրեցին այդ հայտարարությունը որոշ նախարարությունների գործունեության միավորման անհրաժեշտությանը։
«Ես չեմ մեկնաբանում փողոցային խոսակցությունները։ ՀՀ վարչապետը հայտարարել է կառավարության գործունեության օպտիմալացման անհրաժեշտության մասին, սակայն չի նշել Գյուղնախարարության և Բնապահպանության նախարարությունների միավորման անհրաժեշտությունը», – ասաց Կարապետյանը։
Նախարարը նաև նշեց, որ մշտական զարգացման պայմաններում կառավարության գործունեության օպտիմալացմանն ուղղված աշխատանքներն ամբողջովին բնական են։
Այս տարվա գարնանը ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո իրականացվեցին գերատեսչությունների և նախարարությունների որոշ միավորումներ։ Այսպես` ՊԵԿ–ը ներառվեց Ֆինանսների նախարարության կազմի մեջ, Ջրային տնտեսության պետական կոմնիտեն` Գյուղնախարարության կազմի մեջ, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին` դառնալով մեկ գերատեսչություն։ Բացի այդ, կառավարության կառուցվածքում ստեղծվեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։–0–