Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 14, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ կառավարությունը մոտ 110 մլն դրամ է հատկացրել Երևան–Գորիս–Մեղրի–Իրան մայրուղու փլուզված հատվածի վերականգնման համար

18.06.2015, 15:53
ՀՀ կառավարությունը հինգշաբթի մոտ 110 մլն դրամ է հատկացրել Երևան–Գորիս–Մեղրի–Իրան մայրուղու փլուզված հատվածի վերականգնման համար։
ՀՀ կառավարությունը մոտ 110 մլն դրամ է հատկացրել Երևան–Գորիս–Մեղրի–Իրան մայրուղու փլուզված հատվածի վերականգնման համար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի մոտ 110 մլն դրամ է հատկացրել Երևան–Գորիս–Մեղրի–Իրան մայրուղու փլուզված հատվածի վերականգնման համար։

«Առաջարկվում է Տրանսպորտի և կապի նախարարությանը Պահուստային հիմնադրամից հատկացնել 109 մլն 480 հազար դրամ` Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի միջպետական նշանակության ավտոճանապարհի`  բնական աղետի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման համար», – ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Մայիսի 20–ին այդ հատվածում փլուզվեր էր ներքին հենապատը, ինչի հետևանքով ծածկը քանդվել էր մինչև ճանապարհի առանցքը։ –0–