Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Վանաձոր–Ֆիոլետովո երկաթուղու շինարարության նախագիծն ամբողջովին իրագործելի է. Ռեբեց

19.12.2013, 17:01
Վանաձոր–Ֆիոլետովո երկաթուղու շինարարության նախագիծն ամբողջովին իրագործելի է, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Վանաձոր–Ֆիոլետովո երկաթուղու շինարարության նախագիծն ամբողջովին իրագործելի է. Ռեբեց
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վանաձոր–Ֆիոլետովո երկաթուղու շինարարության նախագիծն ամբողջովին իրագործելի է, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Նրա խոսքերով` նախագծի արժեքը տատանվում է 220–500 մլն դոլարի սահմանում` կախված երկաթուղային հատվածի երկարությունից և երթուղուց։

Նա նշել է, որ ընկերությունն արդեն ներդրել է 8 մլն ռուբլի նախագծի ՏՏՀ–ի մշակման գործում, սակայն շինարարության շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

«Նախագիծն իրագործելի է միայն պետություն–մասնավոր հատված գործընկերության հիման վրա, սակայն այդ աղբյուրները դեռ չեն որոշվել», – ասաց Ռեբեցը։

2011 թ.–ի ապրիլին այն ժամանակվա տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը հայտարարել էր, որ Վանաձոր–Ֆիոլետովո երկաթուղու ֆինանսավորումն ու շինարարությունը կսկսվի 2012 թ.–ից։

Ենթադրվում էր, որ շինարարության ֆինանսավորումը կիրականացվի հայկական և ռուսական կողմերի հետ համատեղ։ ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամից ծրագրին նախատեսված է հատկացնել 49,9 մլն դոլար, որոնք կփոխանցվեն ՀԿԵ–ին (կոնցեսիոներ` «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ)։ Նախագծի մնացած 50 տոկոսը կկազմեն ռուսական ներդրումները։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով ($1 – 405,25 դրամ)։–0—