Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում hունվար-սեպտեմբեր ամիսներին սպառողական գները զրոյական աճ են գրանցել

25.10.2024, 17:00
Ընդ որում ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,6% աճ, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 0,2%
Հայաստանում hունվար-սեպտեմբեր ամիսներին սպառողական գները զրոյական աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա ինն ամիսների համեմատ, զրոյական աճ են գրանցել։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընդ որում ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,6% աճ, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 0,2%։

Արդյունաբերական ապրանքների գները 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 2,9%-ով։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին արտադրական ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 2,9%-ով, իսկ ամսվա ընթացքում գրանցվել է զրոյական աճ։