Հայաստանում հացահատիկի ինքնաապահովման մակարդակը 2014թ.–ին հասել է 51%–ի
21.01.2015,
21:14
Հացահատիկով Հայաստանի ինքնաապահովումը 2014 թվականին հասել է 51 տոկոսի 2010 թվականի 36 տոկոսի համեմատ։ Այդ մասին, ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, ասվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հացահատիկով Հայաստանի ինքնաապահովումը 2014 թվականին հասել է 51 տոկոսի 2010 թվականի 36 տոկոսի համեմատ։ Այդ մասին, ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, ասվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի արդյունքները:
Զեկուցվել է, որ հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի տրամադրման, տոհմային անասնաբուծության, ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերն էապես նպաստել են ոլորտի առաջընթացին: Մասնավորապես, արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի արտադրության աճ, ինչը նպաստել է մեր երկրի պարենային անկախության խնդրի լուծմանը:
2014-ին ավելացել են նաև մշակվող հողատարածքների ծավալները՝ գրեթե 15 հազար հեկտարով, արձանագրվել է տարբեր գյուղմթերքների արտադրության, մթերումների ծավալների էական աճ:
Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք: Նշվել է, որ նույն ծրագրի առաջին փուլի իրականացումը, որի ընթացքում կոոպերատիվներ են ստեղծվել 50 համայնքներում, նպաստել է գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքների համակարգված իրականացմանը, անասնագլխաքանակի ավելացմանը:
Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կբացվի 5 սպանդանոց, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայանները պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսական աշխատանքները լավագույնս կազմակերպելու հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Վարչապետը կարևորել է գերատեսչությունների և մարզպետարանների արդյունավետ, համակարգված ու միասնական աշխատանքը, հորդորել պատասխանատու անձանց ցուցաբերել նախաձեռնողականություն՝ առկա խնդիրների լուծման և նոր ծրագրեր իրականացնելու գործում:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր հարցերի լուծմանը և շեշտել բոլոր շահագրգիռ մարմինների հնարավորություններն ու ջանքերը համատեղելու կարևորությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: -0-