Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին
10.02.2015,
14:15
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին, հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին, հայտնեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Որոշումն ընդունվել է` ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու և ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից։
Հրամանագրով նախատեսված է, որ տնտեսական բաղադրիչով միջազգային գործընկերների հետ պետկառույցների գործակցության համակարգման բոլոր աշխատանքները կիրականացնի Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը։ Մասնավորապես, նախարարությունը կհամակարգի պետական մարմինների գործունեությունը Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային առևտրային կազմակերպության, ԵՏՄ–ի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տնտեսական կառույցների և միությունների հետ։ Նախարարության վրա դրված են նաև ԵՄ–ի հետ տնտեսական հարցերի համակարգման, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի, ԵՄ–ի առջև երկրի պարտավորությունների ծրագրով լիազորությունների համակարգման հարցերը։
Բացի այդ, նախատեսված է, որ նախարարությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններից կարող է ստանալ և տրամադրել նյութեր և տեղեկատվություն, կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին` նախարարության համակարգմանը ենթակա հարցերին առնչվող առանձին հիմնախնդիրների քննարկման, լուծման ուղիների առաջարկման, համապատասխան ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման համար։
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հետ նախապես քննարկել վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք փաստաթղթերը, նախարարության աշխատողներին համապատասխան հանձնաժողովներում և աշխատանքային խմբերում ընդգրկելը։
Միաժամանակ նախատեսված է, որ դիվանագիտական մակարդակով նախարարության շահերը կներկայացնեն Հայաստանում և արտերկրում ԱԳՆ դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական բաժինների ղեկավարները, ովքեր պետք է աջակցություն ցուցաբերեն նախարարության ծրագրերին։
Հայաստանի խորհրդարանը նոյեմբորի 17–ին վերջնական ընթերցմամբ լրացումներ է կատարել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում, որոնցով նախատեսվում էր երկու նախարարությունների` տարածքային կառավարման և ԱԻՆ նախարարությունների միավորումը, ինչպես նաև նոր` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը։
ԱՆցած տարվա նոյեմբերի 28–ին Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետ է նշանակվել Հայաստանի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը։ -0-