Հայաստանն անհատույց կստանա Lydian Armenia–ի բաժնետոմսերի 12,5% –ը. այն զբաղվելու է Ամուլսարի հանքավայրի մշակմամբ
23.02.2023,
12:07
Նախօրեին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության, Lydian Armenia ի և Եվրասիական զարգացման բանկի միջև

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ կառավարության, Lydian Armenia ի և Եվրասիական զարգացման բանկի միջև։
Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել ներգրավել մոտ 150մլն դոլար և ևս 100մլն դոլար այդ փաստաթղթի շրջանակներից դուրս` Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման համար։
«Կառավարությունն անհատույց ստանալու է Lydian Armenia ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն», – ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ ԵԶԲ–ն կտրամադրի 100մլն դոլարի վարկ, ևս 50մլն դոլար կտրամադրի տեղական բանկը։
Քերոբյանը հայտնել է, որ գործարքի արդյունքում ակնկալվում է, որ ՀՆԱ–ն կավելանա մոտ 1 տոկոսով։ Նաև բյուջեի եկամուտները կկազմեն տարեկան շուրջ 30–40մլր դրամ, ինչը 20 տոկոսով կավելացնի լեռնահանքային ոլորտից ստացված եկամուտները։
Անդրադառնալով բնապահպանական հարցերին, որոնց պատճառով հանքավայրը չի շահագործվել` նախարարը նշել է, որ «ամեն ինչը համապատասխանում է հայկական օրենսդրության պահանջներին»։
Ամուլսարի հանքավայրի մասին
Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքավայրն է։ Այն գտնվում է երկրի հարավ–արևելքում` Ջերմուկից 13կմ հեռավորության վրա։ Հանքավայրը պարունակում է մոտ 31մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։
Lydian Armenia–ն (հիմնադրվել է 2005թ.–ին, Orion Mine Finance ամերիկյան ընկերությանը և Osisko Gold Royalties կանադական ընկերությանը պատկանող Lydian Canada Ventures–ի 100 տոկոս դուստրը) վերջին տարիներին չի կարողանում լիարժեք շահագործել Ամուլսարի հանքավայրը բնապահպանների և հանքավայրի հարակից տարածքների բնակիչների բողոքի պատճառով։ Նրանք մտահոգված են, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանն` առաջացնելով բնապահպանական աղետ։ 2018–2019թթ.–ին, այնուհետև 2020թ.–ին այնտեղ պարբերաբար կազմակերպվում էին բողոքի ակցիաներ` հանքավայրի աշխատանքները դադարեցնելու պահանջով։
2021թ.–ի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեն 2018թ.–ի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում ներկայացրեց Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության եզրափակիչ փրոձագիտական եզրակացությունը։ ՔԿ–ի տվյալներով, հանքավայրի շահագործումը բնապահպանական սպառնալիքներ չի ներկայացնում, իսկ հավանական ռիսկերը հնարավոր է վերահսկել համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։–0–