Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունն I եռամսյակում նվազել է 6,3%–ով` կազմելով ավելի քան 442,8 մլրդ դրամ

06.05.2015, 19:02
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015թ.–ի 1–ին եռամսյակում նվազել է 6,3 տոկոսով և շուրջ 442.8  մլրդ դրամ կազմել, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունն I եռամսյակում նվազել է 6,3%–ով` կազմելով ավելի քան 442,8 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ,  6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2015թ.–ի 1–ին եռամսյակում նվազել է 6,3 տոկոսով և շուրջ 442.8  մլրդ դրամ կազմել, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել շուրջ 61.2 տոկոս կամ մոտ 271.1 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար–փետրվարի համեմատ նվազելով  6,4 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 35.6 տոկոս կամ մոտ 157.5 մլրդ դրամ (5.1% նվազում)։

Վիճակագրական տվյալների համաձայն` մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (70,8 տոկոս կամ 192.1 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է մոտ 19,5 մլրդ դրամ կամ 8 տոկոս։  (1 դոլարը` 481,39 դրամ): —0-