Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին կրճատվել է 48,6 տոկոսով և կազմել 9,2 մլրդ դրամ

14.01.2015, 13:54
Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 9 234,4 մլն դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 48,6 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
    
Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին կրճատվել է 48,6 տոկոսով և կազմել 9,2 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 9 234,4 մլն դրամ` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 48,6 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
    
Միաժամանակ նշված ժամանակահատվածում արտադրվել է 1 170,5 կգ ոսկերչական զարդ` 2013 թ.–ի հունվար–նոյեմբերին արտադրված 914,9 կգ–ի դիմաց (27,9 տոկոսի աճ)։

Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 52 255 կարատ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 41,2 տոկոսով։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը հունվար–նոյեմբերին կազմել է մոտ 206,6 մլն դոլար (17,9 տոկոսի աճ), իսկ ներկրումը` 285,6 մլն դոլար (4,6 տոկոսի աճ)։ ($1 –  477,04 դրամ)–0–