Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Ադրբեջանից սպասվում է դիզվառելիքի նոր խմբաքանակ

06.03.2026, 11:31
Ադրբեջանից  դիզվառելիքի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի 2-3 օրվա ընթացքում, ասել է ՀՀ Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը
 Ադրբեջանից սպասվում է դիզվառելիքի նոր խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/. Ադրբեջանից 4500 տոննա ծավալով դիզվառելիքի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի 2-3 օրվա ընթացքում, հայտնել է ՀՀ Մրցակցության պաշտպանության և սպառողների շահերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Այս ծավալն այնքան էլ մեծ չէ, որպեսզի փոխի իրավիճակը ողջ շուկայում։ Սակայն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից ապրանքների ներկրումը Հայաստան արդեն փոխել է շուկայի պատկերը», - հայտարարել է Գևորգյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նրա կարծիքով՝ այլ երկրից մատակարարումների այլընտրանք է առաջացել, և բենզինի շուկայի մասնակիցները ստիպված կլինեն հարմարվել նոր իրավիճակին։

Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարումների մասին

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների երկաթուղային փոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ։

Այս երթուղին գործարկվել է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։

Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան հասած ապրանքների առաջին երկու խմբաքանակներն էին՝ ռուսական հացահատիկով գնացքը (15 վագոն, ժամանել է նոյեմբերի 5-ին) և ղազախական ցորենով գնացքը (մոտ 1000 տոննա, հասել է նոյեմբերի 7-ին)։

Այնուհետև՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստան է հասել Ադրբեջանից 1218 տոննա բենզին տեղափոխող գնացք՝ 2026 թվականի նոյեմբերի 28-ին Գաբալայում հայ և ադրբեջանցի փոխվարչապետների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։