ՀՀ ԱԺ–ն հաստատել է 2013 թ.–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը
12.06.2014,
14:16
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի հաստատել է 2013 թ.–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի հաստատել է 2013 թ.–ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը։
Որոշմանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ` 40 պատգամավոր, 5–ը` ձեռնպահ են մնացել։
ԱԺ–ի ոչ կոալիցիոն խմբակցությունները` ԲՀԿ–ն, «Ժառանգությունը», ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը դեռ նախօրեին տեղեկացրել էին, որ դեմ են քվեարկելու։ «Օրինաց երկիր» խմբակցությունը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա քվեարկությունից այն պատճառով, որ կուսակցությունը կառավարական կոալիցիայի մեջ էր գտնվում 2013 թ.–ի պետբյուջեի ընդունման ժամանակ։
Հայաստանի 2013 թ.–ի պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ–ի 25,1 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից շատ է 1,4 տոկոսային կետով։ Հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ–ի 23,5 տոկոսը` մեկ տարի առաջ գրանցված 22 տոկոսի դիմաց։
Պետբյուջեի եկամուտների անվանական աճի ցուցանիշը կազմել է 13,2 տոկոս` 2012 թ.–ին գրանցված 7,4 տոկոսի դիմաց։
2013 թ.–ի պետբյուջեի ծախսերն ավելացել են 13,6 տոկոսով, հիմնականում` ընթացիկ ծախսերի ավելացման հաշվին, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են։
Միաժամանակ ընթացիկ ծախսերի գծով արձանագրվել է 16 տոկոսի անվանական աճ, որի դեպքում ՀՆԱ–ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 23,5 տոկոս, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նախորդ տարի կազմել են ՀՆԱ–ի 3 տոկոս` նախորդ տարի գրանցված 3,3 տոկոսի համեմատ։
Այս ամենի արդյունքում պետբյուջեի ծախսերը կազմել են սահմանված ցուցանիշի 90,8 տոկոսը, ինչը պայմանավորված էր արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման ցածր մակարդակով, որոշ ծախսային ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև մի շարք ծրագրերի շրջանակներում գնումների հետաձգմամբ։
Բյուջեի պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 1,7 տոկոսը` կանխատեսված 2,6 տոկոսի համեմատ և 2012 թ.–ին գրանցված 1,5 տոկոսի դիմաց։
Հայաստանի 2013 թ.–ի պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են մոտ 1071,4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 125,2 մլրդ դրամով կամ 13,2 տոկոսով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային ցուցանիշը կատարվել է 100 տոկոսով։
Պետական հաստատությունների արտաբյուջետային եկամուտները կազմել են 31,2 մլրդ դրամ։ Առանց արտաբյուջետային միջոցների պետբյուջեի եկամուտները կազմել են 1040,2 մլրդ դրամ, ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը` 25,11 տոկոս, ինչը 1,44 տոկոսային կետով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Պետբյուջեի եկամուտների 93,4 տոկոսը կամ 1000,9 մլրդ դրամը բաժին է ընկել հարկային եկամուտներին և պետական տուրքերին (973.6 մլրդ դրամ` հարկեր և 27,3 մլրդ դրամ` պետական տուրքեր)։
2013 թ.–ի պետբյուջեի փաստացի ծախսերը կազմել են 1142,9 մլրդ դրամ։ Միաժամանակ բյուջեի ծախսային մասի 88,8 տոկոսն ուղղվել է ընթացիկ ծախսերին, 11,2 տոկոսը` ոչ ֆինանսական ակտիվների հետ կապված գործառնություններին։ Փաստացի ծախսերը 2012 թ.–ին կազմել են 1006 մլրդ դրամ։
Ըստ հաշվետվության` արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ին կազմել է 5956.8 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով 5,6 տոկոսով։ Արտահանումն ավելացել է 7,2 տոկոսով` կազմելով 1480,0 մլն դոլար, ներկրումը` 5,1 տոկոսով (4476.8 մլն դոլար) ($1– 411.67 դրամ)։--0—