Ամուլսարի հանքի շահագործումը հնարավոր է միայն Բնապահպանության նախարարության մի շարք պահանջների կատարման դեպքում. նախարար
25.03.2014,
18:40
«Ամուլսար» հանքի շահագործումը հնարավոր է միայն ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հինգ պայմանների կատարման դեպքում, երեքշաբթի լրագրողներին ասել է նախարար Արամ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Ամուլսար» հանքի շահագործումը հնարավոր է միայն ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հինգ պայմանների կատարման դեպքում, երեքշաբթի լրագրողներին ասել է նախարար Արամ Հարությունյանը։
«Մեզ ներկայացված շահագործման փաստաթուղթը մանրամասն ուսումնասիրվել է մասնագետների, անկախ փորձագետների և այն անձանց կողմից, որոնք իրավասու են այս թեմայի հարցում։ Նրանք ներկայացրել են իրենք առաջարկները, որի հիման վրա կազմվել է 5 կետից բաղկացած պահանջ, որը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտներին», – ասել է Հարությունյանը «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի շրջանակներում։
Նա ավելացրել է, որ հանքի շահագործման թույլտվությունը բնապահպանության նախարարության կողմից կտրամադրվի միայն պահանջի հինգ կետերի կատարման դեպքում։ «Իսկ եթե դրանք չկատարվեն, ապա, բնականաբար, հանքի շահագործումն անհնար կլինի», – ասել է Հարությունյանը։
Միաժամանակ նախարարը ձեռնպահ է մնացել այդ հինգ պահանջներին վերաբերող մանրամասները ներկայացնելուց։
Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքն է։ Այն գտնվում է Հայաստանի հարավ–արևելքում` Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը պարունակում է մոտ 31 մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։ ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանի խոսքերով` հանքի շահագործման մեջ մասնակցության հարցում շահագրգռված է Lydian International բրիտանական ընկերությունը։–0–