Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ որոշումը տարակուսանք է առաջացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում

08.04.2014, 13:48
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ որոշումը տարակուսանք է առաջացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։
  
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ որոշումը տարակուսանք է առաջացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ որոշումը տարակուսանք է առաջացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։
 
Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։  

«Ես հիմա դժվարությամբ եմ կողմնորոշվում` պե՞տք է վճարեմ կենսաթոշակային վճարները, թե՞ ոչ։ Ես ինքս, ունենալով իրավաբանական կրթություն, ևս 40 իրավաբան, որոնք աշխատում են գրասենյակում, չգիտեն` ինչպես մեկնաբանել ՍԴ որոշման տարբեր կետերը»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքերով`օրենքի դեմ հանդես եկող մարդիկ շեշտադրում են վճարումների վերահաշվարկ պահանջող կետը, սակայն կա ևս մեկ կետ, որին հղում են անում պետմարմինները` այն, որ օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը։

«Ինձ շատ է մտահոգում, որ լինելով իրավաբան, ես չեմ կարողանում հասկանալ ՍԴ որոշման այս կամ այն կետի առաջնահերթությունը։ Ավելի լավ կլիներ, եթե ՍԴ որոշումները մեկնաբանությունների և բացատրությունների կարիք չունենային», - ընդգծեց նա։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0- -