Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Արցախի խորհրդարանն ընդունել է 2013 թվականի ԼՂՀ պետբյուջեի նախագիծը

27.12.2012, 17:44
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը նախօրեին վեցերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում  ընդունեց 2013 թվականի ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը և դրան ուղեկցող օրինագծերը, հայտնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը։
Արցախի խորհրդարանն ընդունել է 2013 թվականի ԼՂՀ պետբյուջեի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը նախօրեին վեցերորդ նստաշրջանի վերջին լիագումար նիստում  ընդունեց 2013 թվականի ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը և դրան ուղեկցող օրինագծերը, հայտնում է ԼՂՀ մամուլի ծառայությունը։

Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ԼՂՀ պետբյուջեն եկամուտների մասով կկազմի 71 մլրդ 263.9 մլն դրամ, ծախսերի մասով` 72 մլրդ 36.1 մլն դրամ, պակասուրդը կլինի` 772.2 մլն դրամ։

Նիստին ներկա էին ԼՂՀ կառավարության անդամներ և պետական գերատեսչությունների ղեկավարներ` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք։ -0-