Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 10 ամսում աճել է 2,2%` հասնելով 1 040,1 մլրդ դրամի
03.12.2014,
13:20
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է 1 040,1 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,2 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014թ.–ի հունվար–հոկտեմբերին կազմել է 1 040,1 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,2 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ–ն։
ԱՎԾ–ի տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի մոտ 65,2%-ը կազմում է վերամշակող արդյունաբերությունը, որի ծավալը, 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերի համեմատ, աճել է 5,4 տոկոսով` կազմելով ավելի քան 678,4 մլրդ դրամ։
Միաժամանակ լեռնահանքային արդյունաբերությունը և բաց հանքերի շահագործման ծավալը կրճատվել է 8,4%-ով` հասնելով 161,4 մլրդ դրամի։ Էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը 10 ամսում կազմել է 184,8 մլրդ դրամ` նվազելով 0,3%-ով։
Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները կազմել են ավելի քան 15,5 մլրդ դրամ` ավելանալով 6,2 տոկոսով։ ($1 –ը` 442,33 դրամ)–0–