Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

«Armenia» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթը կարժենա 49 եվրո

06.12.2016, 13:55
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
«Armenia» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթը կարժենա 49 եվրո

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթի ավիատոմսերի արժեքը մեկ ուղղության համար սկսվում է 49 եվրոյից (մոտ 25 հազար դրամ): Ինչպես ավելի վաղ հայտնել է Վորոնեժի օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերն իրականացվելու են «Boeing 737-500» օդանավերով` շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ: Չվերթի տևողությունն է 2 ժամ 10 րոպե:

Երևանից օդանավը մեկնելու է 17:30-ին, իսկ Վորոնեժում վայրէջք կկատարի 18:40: Վորոնեժից ինքնաթիռը կթռչի 19:40, իսկ 22:50 կլինի արդեն Երևանում:

«Armenia» ավիաընկերությունը նախատեսում էր այդ երթուղով կանոնավոր չվերթեր կազմակերպել դեռևս հոկտեմբերին, սակայն փաստաթղթային համաձայնեցման համար ուղևորափոխադրողին ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ենթադրվում էր:

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։ -0-