Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+31

Ավելի քան 56 մլն դոլար է հատկացվել Հայաստանի կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար

14.05.2013, 20:59
Դեպի Վրաստան և Իրան տանող կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար 56,2 մլն դոլար է հատկացվել, երեքշաբթի Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար  Վիքրամ Քութարիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Ավելի քան 56 մլն դոլար է հատկացվել Հայաստանի կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Դեպի Վրաստան և Իրան տանող կարևորագույն միջպետական ճանապարհների հիմնանորոգման համար 56,2 մլն դոլար է հատկացվել, երեքշաբթի Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար  Վիքրամ Քութարիի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ  ՀՀ կառավարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների, մասնավորապես` դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան - Դիլիջան ճանապարհների, ինչպես նաև Երևան - Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ծրագրի առաջին տարում նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնումը։ –0–