Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Չինաստանի մեքենաշինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել Հայաստանում

14.07.2017, 14:19
Չինաստանի մեքենաշինական կորպորացիան ցանկանում է խոշորածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում։
Չինաստանի մեքենաշինական կորպորացիան ցանկանում է ներդրումներ իրականացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի մեքենաշինական կորպորացիան ցանկանում է խոշորածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ընթացքում ասել է չինական China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի` Երևան ժամանած պատվիրակության ներկայացուցիչները նախարարի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։

Նախարարը պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի ճանապարահաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։ Նա մասնավորապես անդրադարձել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությանը, Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշական կապի մեջ կլինի ներդրողների հետ։-0-