Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

«COP 17» համաժողովի կազմակերպման համար կներդրվի 5775.0 մլն դրամ

11.09.2025, 15:26
Համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թ.-ի հոկտեմբերի 18-30-ը
«COP 17» համաժողովի կազմակերպման համար կներդրվի  5775.0 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. «COP 17» համաժողովը կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Գործադիրը 2025 թ.-ի սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի 2026 թ.-ին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։

Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։

Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թ.-ի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5775.0 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։

Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թ.-ի հոկտեմբերի 18-30-ը: