Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ ֆիննախը հայտարարում է ՓՄՁ–ների հետ փոխզիջման մասին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ

30.01.2015, 17:55
ՀՀ ֆինանսների նախարարությանը հաջողվել է ամբողջական փոխզիջման հասնել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ, ուրբաթ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
ՀՀ ֆիննախը հայտարարում է ՓՄՁ–ների հետ փոխզիջման մասին «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությանը հաջողվել է ամբողջական փոխզիջման հասնել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ, ուրբաթ կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

2014 թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դարձնել 1 տոկոս: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ,  միաժամանակ այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ է ներդրվելու:

Փոփոխությունների համաձայն, ապրանքների գնման դեպքում պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջը փոքր և միջին բիզնեսի համար պարտադիր փաստաթղթաշրջանառության ներդրումից հետո 10–օրյա ժամկետում պետք է ներդրվի 2015թ.–ի փետրվարի 1–ից, այլ ոչ թե 2014թ.–ի հոկտեմբերի 1–ից, ինչպես դա ամրագրված էր օրենքում։

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները սկզբից դժգոհ էին փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկրման պահանջի կապակցությամբ և բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և խորհրդարանի շենքերի առաջ` պահանջելով տալ ընտրության հնարավորություն` վճարել հին օրենքով ավելի բարձր տոկոսադրույք կամ օգտվել արտոնություններից և վճարել նվազեցված տոկոսադրույքով, սակայն փաստաթղթաշրջանառությամբ։

Միրումյանն ընդգծել է, որ անհրաժեշտ չէ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները ներկայացնեն ապրանքի մանրամասն նկարագրությունը, հարկավոր է նշել միայն ապրանքները` խոշորացված կատեգորիաներով։

«Ֆինանսների նախարարությունը մանրամասն ներկայացրել է ինվենտարիզացիայի կարգը», – ընդգծել է նա։

Փոխնախարարի խոսքերով` զիջումներ են նախատեսված նաև այն դեպքում, երբ առևտրականներն ապրանքները գնում են ուղիղ արտասահմանյան մատակարարներից, սակայն դրանք երկիր են ներկրում տրանսպորտային ընկերության միջոցով և այդ պատճառով մատակարարից չեն կարողանում հաշիվ–ապրանքագիր ստանալ։

«Շուկաներում իրացման նպատակով միրգ–բանջարեղեն գնելիս գյուղատնտեսական ապրանքների համար հարկավոր չէ փաստաթղթեր ներկայացնել։ Փաստորեն, մենք պահպանում ենք մեր բոլոր պայմանավորվածությունները։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից ներկայացված նոր պահանջների մասին ես տեղյակ չեմ», – նշել է փոխնախարարը։

Ուրբաթ կառավարության շենքի առջև բողոքող հազարավոր առևտրականները հայտարարել էին, որ այսօրվա դրությամբ կանցնեն բողոքն արտահայտելու արմատական միջոցների։ ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որ օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և առաջիկայում կներկայացվեն հանրությանը: -0-