Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

20.07.2025, 20:50
Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating – IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ
Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

ԵՐԵՎԱՆ. 20 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating – IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

Ինչպես նշվում է գործակալության կայքում հրապարակված հաշվետվությունում, Հայաստանի «BB-» վարկանիշը արտացոլում է հուսալի մակրոտնտեսական քաղաքականությունը և բարձր աճի տեմպերը, որոնք նպաստում են մեկ շնչին ընկնող եկամտի աճին։

Այս ուժեղ առանձնահատկություններին հակադրվում են փոքր տնտեսությունը, բյուջետային պակասուրդը, որը բարձր կմնա նմանատիպ բնութագիր ունեցող երկրների համեմատությամբ, թույլ արտաքին ֆինանսավորումը, բարձր (թեև նվազող) ֆինանսական հատվածի դոլարիզացիան և աշխարհաքաղաքական ռիսկերը", - կարծում են Fitch-ի վերլուծաբանները:

ՀՀ տնտեսության թվեր և կանխատեսումներ

2025 թ.-ի պետական բյուջեն նախատեսում է ՀՀ տնտեսական աճ 5.1%: Համաձայն Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության զեկույցի՝ 2025 թ.-ի արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.1-4.6%՝ կախված սցենարից (A-B), 2026 թ.-ին՝ 4.9-4.4%, 2027 թ.-ին՝ 4.7-5%:

ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թ.-ին կկազմի 5.5%: ՀԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4%-ով, ԱՄՀ-ն՝ 4.5%-ով, Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)՝ 5%-ով, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 6%-ով: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճը 2025 թ.-ին կկազմի 5%, իսկ 2026-2027 թթ.-երին՝ 4.7%: ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թ.-ին կաճի 5.2%-ով: