Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Բնակարանի հարցը Հայաստանի աղետի գոտում ամբողջովին կլուծվի 2015-16 թթ.-ներին. նախարար

02.10.2014, 15:16
Բնակարանով ապահովման հարցը Հայաստանում ամբողջովին կլուծվի 2015-16 թվականներին, հայտնեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարությունում հինգշաբթի կայացած ճեպազրույցում:
Բնակարանի հարցը Հայաստանի աղետի գոտում ամբողջովին կլուծվի 2015-16 թթ.-ներին. նախարար
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բնակարանով ապահովման հարցը Հայաստանում ամբողջովին կլուծվի 2015-16 թվականներին, հայտնեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կառավարությունում հինգշաբթի կայացած ճեպազրույցում:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում ավելի քան 1,4 մլրդ դրամ է հատկացրել Գյումրիի 215 ընտանիքների համար բնակարանների գնման հավաստագրերի ձեռք բերմանը:
Նախարարի խոսքով` այս պահին Գյումրիում մնացել է մոտ 450 ընտանիք, որոնք պետք է բնակարան ստանան, և կառավարության որոշումը լուծում է դրանց գրեթե կեսի հարցը:

«Մնացած ընտանիքները կստանան բնակարան գնելու հավաստագիր հաջորդ տարի, և մինչև 2015 թվականի ավարտը Գյումրիում բնակարանի խնդիրն ամբողջությամբ կլուծվի»,- ասաց նա:
Սարգսյանը հայտնեց նաև, որ 2016 թվականի ընթացքում ամբողջությամբ կլուծվի գյուղական տեղանքում ապրող ընտանիքների բնակարանային հարցը:

«Այսպիսով, մինչև 2016 թվականի ավարտն ամբողջովին կլուծվի աղետի գոտում բնակարանի հարցը»,- ասաց նա:

Ինչպես նշեց նախարարը, բնակարանի գնման հավաստագրերի տրամադրման գաղափարն ինքն է առաջ քաշել, քանի որ դա համարում է խնդրի արագ լուծման ամենաարդյունավետ մեթոդ:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ շահառուները կանխիկ գումար չեն ստանա, փողը կփոխանցվի բնակարանի տիրոջը գնման պահին:

Բնակարանների գնման գումարը, Սարգսյանի խոսքով, հաշվարկված է պետկադաստրի տրամադրած տվյալների հիման վրա` 109 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց:

2008 թվականից աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրի շահառուներ են դարձել 5313 ընտանիքներ: Մասնավորապես, 61 ընտանիքների 2008-2009 թվականներին տրվել են բնակարանի գնման հավաստագրեր, 321 ընտանիքների տրվել է 3 մլն դրամի ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին, իսկ
3693 ընտանիքների 2009-2013 թվականներին բնակարաններ են տրամադրվել:

2008 թվականից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Գյումրիում բնակարանաշինության մեջ ներդրվել է 81,5 մլրդ դրամ:-0-