Հայաստանից կապիտալի նշանակալի արտահոսք չի գրանցվել. Ֆինասների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից կապիտալի նշանակալի արտահոսք չի գրանցվել, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն, Հայաստանի շատ գործարարներ վերջերս սկսել են ակտիվորեն տեղադրել իրենց կապիտալը հարևան երկրներում:
«Բիզնեսի միջոցով միջոցների դուրսբերման գնահատման համար գոյություն ունի այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է վճարային հաշվեկշիռը: Այս պահին դրանով այդպիսի ցուցանիշներ չեն գրանցվել», - երեքշաբթի լրագրողներին ասաց Արամյանը:
Ընդ որում, նա նշեց, որ կապիտալի արքահոսքի գնահատականները հիմնվում են նաև բանկային համակարգի տվյալների վրա: «Եթե ստուգվեն ֆինանսական ոլորտի և կապիտալի շուկայի ցուցանիշները, կարելի է փաստել, որ երկրից խոշոր միջոցների ելք չկա», - ասաց Արամյանը:
2016 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանում գրանցվել է կախպիտալի արտահոսք: Մասնավորապես, հունվար-հունիս ամիսներին տնտեսական իրական սեկտոր օտարերկրյա համախառն ներդումների զուտ հոսքի բացասական մեծությունը կազմել է 16,9 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը հաշվարկվում էր դրական մեծությամբ` 81,8 մլրդ դրամ: ($1 – 474,34 դրամ) -0-