Հայաստանում եկամտահարկի նոր մոդելը կհանգեցնի ստվերային տնտեսության ոչ մեծ աճի. նախկին վարչապետ
29.09.2012,
16:16
Եկամտահարկի նոր մոդելը Հայաստանում կհանգեցնի տնտեսության ստվերային հատվածի ոչ մեծ աճի, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եկամտահարկի նոր մոդելը Հայաստանում կհանգեցնի տնտեսության ստվերային հատվածի ոչ մեծ աճի, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
2013 թվականի հունվարի մեկից ուժի մեջ է մտնում «Եկամտահարկի մասին» նոր օրենքը։ Եթե այսօր սոցիալական ապահովագրության ամսական վճարման մեծ մասը վճարվում է գործատուի կողմից, ապա նոր օրենքի համաձայն, հունվարի 1–ից սոցվճարման ողջ գումարը կվճարվի աշխատակցի աշխատավարձից։ Գործատուներն իրենց հերթին պարտավորված կլինեն բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ աշխատակիցների փաստացի եկամուտները չնվազեն։
Ավելի վաղ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել էր, որ այժմ 100 հազար դրամ աշխատավարձի դեպքում գործատուն 19 հազար դրամ է վճարում որպես սոցվճար, իսկ աշխատողի աշխատավարձից հանվում է 3 հազար դրամի սոցվճար և 6450 դրամ եկամտահարկ։ Այդպիսով, աշխատավարձից պահվում է ընդամենը 9 450 դրամ և փաստացի եկամուտը կազմում է 90 550 դրամ։ Նոր օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո, այդ բոլոր բաղադրիչները միավորվում են միասնական եկամտահարկում և պահվում աշխատավարձից, որը, համապատասխանաբար, բարձրանում է 19 հազարով և լրացուցիչ 775 դրամով։
Բագրատյանի խոսքով, նախկինում աշխատակիցը գրանցված էր ինչպես հարկային ծառայության եկամտահարկի վճարման թղթում, այնպես էլ հաշվի էր առնվում սոցվճարումներ իրականացնողների ցուցակում։ Եվ այդ երկու ցուցակների համեմատության միջոցով հնարավոր էր դառնում այն մարդկանց բացահայտումը, ովքեր միայն մեկ ցուցակում էին, և նրանց ավելացումը մյուսին։
«Այժմ կլինի մեկ ցուցակ, և համեմատելու ոչինչ չի լինի»,– շաբաթ օրն ասաց նախկին վարչապետը։
Նա միաժամանակ բացատրեց, որ եկամտահարկի նոր մոդելի ներդրումը կապված է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ։
«Եկամտահարկի հաշվարկի մոդելի փոփոխությամբ և միասնական ցուցակում ներառելով, մասնավորապես, կառավարությունը ներդնում է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Նախքան այդ համակարգի ներդնելը առկա կենսաթոշակային համակարգը կառավարությունը վերածում է սոցիալական վճարումների համակարգի, այսինքն կենսաթոշակային ֆոնդ այլևս չի լինելու, և բոլոր փողերը կմտնեն բյուջե, և այնտեղից էլ արդեն կիրականացվեն այդ վճարումները»,– ասաց Բագրատյանը։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1–ից կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման տեսքով։ 2012 թվականի հունվարի 1–ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա, որում կընդգրկվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։
Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուն ձևավորել սեփական կենսաթոշակի չափը։ Կուտակային կենսաթոշակային համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները, ինքնազբաղվածները և գյուղացիները։ Աշխատակիցներն ամսական իրենց կուտակային հաշվին կուղղեն աշխատավարձի չափի 5 տոկոսը: Եվս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կներդնի պետությունը։ -0-