Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 29, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում ծառայությունների սակագները հուլիսին աճել են 5%–ով

01.08.2013, 13:15
Հայաստանում ծառայությունների սակագները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է կոմունալ ծառայությունների 12,1 տոկոսանոց թանկացմամբ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում ծառայությունների սակագները հուլիսին աճել են 5%–ով
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների սակագները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, աճել են 5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է կոմունալ ծառայությունների 12,1 տոկոսանոց թանկացմամբ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

Մասնավորապես հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի գների 0,1 տոկոսանոց աճ, բժշկական ծառայությունների` 0,4 տոկոս, ինչպես նաև հանրային սննդի և հանգստի կազմակերպման ծառայությունների` 0,4 տոկոս աճ։

Միաժամանակ 0,9 տոկոսով նվազել են իրավաբանական և բանկային ծառայությունների գները, 0,5 տոկոսով` մշակույթի ոլորտի ծառայության գները։

Խողովակատար գազի, ավտոմոբիլային տրանսպորտի համար օգտագործվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները հուլիսին, հունիսի համեմատ, ընդհանուր առմամբ թանկացել են 14,5 տոկոսով։

Երկրի բոլոր ուսումնասիրվող քաղաքներում ընթացիկ տարվա հուլիսին, հունիսի համեմատ, ծառայությունների սակագները ավելացել են միջինը 4,7–5,7 տոկոսով։ Մայրաքաղաքում ծառայությունների գների աճը կազմել է 4,9 տոկոս։ –0–