Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Հայաստանը կմասնակցի Սոչիում անցկացվող ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

22.10.2014, 19:16
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն) կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի հերթական՝ 46-րդ նիստին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանը կմասնակցի Սոչիում անցկացվող ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն) կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի հերթական՝ 46-րդ նիստին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ԱՊՀ երկրների էներգետիկները Սոչիում կքննարկեն էլեկտրաէներգետիկ խորհրդի և միջազգային էներգետիկ կազմակերպությունների միջև համագործակցության հարցերը:

Բացի այդ, կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների էներգահամակարգերի աշխատանքներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև  էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու հարցերը:

Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից:
-0-