Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հրազդանի ՋԷԿ–ը կվաճառվի. Զախարյան

29.09.2015, 13:12
Հրազդան ՋԷԿ–ը վաճառվելու է, գործարքի մանրամասների մասին կտեղեկացվի երկու օրից, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը։
Հրազդանի ՋԷԿ–ը կվաճառվի. Զախարյան
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հրազդան ՋԷԿ–ը վաճառվելու է, գործարքի մանրամասների մասին կտեղեկացվի երկու օրից, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը։

«Բոլոր փաստաթղթերն ուսումնասիրվել են, երկու օրից մենք հասարակայնության համար հայտարարություն կանենք։ Այս գործարքի հարցում անձամբ ինձ ոչինչ չի մտահոգում, ամեն ինչ պարզ է և հիմնավորված։ Երկու օրից կհայտարարվեն գործարքի մանրամասներն ու կասվի գնորդի անունը», – ասել է Զախարյանը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հրազդանի էներգետիկ ընկերության» բաժնետոմսերի վաճառքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դադարեցվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ից։ Հիշեցնենք, որ «Հրազդանի էներգետիկ ընկերության» միակ բաժնետերն է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ն։ Այսպիսով, կազմակերպությունը դուրս է եկել բորսայից։
«Հրազդանի էներգետիկ կազմակերպության» ԲԲԸ–ն («ՀրազՋԷԿ» ԲԲԸ) Հայաստանի վեց խոշորագույն գեներացնող ընկերություններից մեկն է և Հայաստանի էներգահամակարգում հավասարակշռությունը պահող կայանի դեր է կատարում` արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայի պակասուրդի առաջացման դեպքում։  2014 թվականին «ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ին բաժին է ընկել հանրապետությունում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի ծավալի 12,3%։ -0-