Հայաստանում կոնյակի արտադրությունը I կիսամյակում նվազել է 18,2%-ով և 6 649,7 հազար լիտր կազմել
31.07.2014,
12:49
Հայաստանում 2014թ. I կիսամյակում, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 18,2%-ով և կազմել 6 649,7 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2014թ. I կիսամյակում, 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 18,2%-ով և կազմել 6 649,7 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն անկում է գրանցվել 5,8%՝ դառնալով 2 330,9 հազար լիտր:
Օղու արտադրությունը 2013թ.-ի հունվար–հունիսին ավելացել է 4,9 տոկոսով և կազմել 4 448,4 հազար լիտր:
Նշված ժամանակահատվածում շամպայն գինիների արտադրությունը կազմել է 145,4 հազար լիտր (24,4% աճ): Բացի այդ, արտադրվել է 11 333,5 հազար լիտր գարեջուր (77,8% աճ):
Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 30 172,9 հազար լիտր, ինչը 44,5% շատ է 2013թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: -0-