Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանում հունվար–նոյեմբերին կոնյակի արտադրության ծավալը կրճատվել է 6,6%-ով` կազմելով 16 942,5 հազար լիտր

30.12.2014, 14:37
Հայաստանում 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին արտադրված կոնյակի ծավալը կազմել է 16 942,5 հազար լիտր` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 6,6 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում հունվար–նոյեմբերին կոնյակի արտադրության ծավալը կրճատվել է 6,6%-ով` կազմելով 16 942,5 հազար լիտր
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին արտադրված կոնյակի ծավալը կազմել է 16 942,5 հազար լիտր` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 6,6 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է գինու արտադրության անկում` 13,6 տոկոսով` կազմելով մոտ 5 082,4 հազար լիտր։

Օղու արտադրությունը հունվար–նոյեմբերին կրճատվել է 5,9 տոկոսով և կազմել 8 387,9 հազար լիտր։

Շամպայնի արտադրությունը նշված ժամանակահատվածում կազմել է 400,4 հազար լիտր (0,2 տոկոսի անկում)։

Բացի այդ, այս տարվա 11 ամսում արտադրվել է 22 935 հազար լիտր գարեջուր (22,9 տոկոսի աճ)։

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 70 723,1 հազար լիտր, ինչը 29, տոկոսով ավել է 2013 թ.–ի հունվար–նոյեմբերի ցուցանիշից։–0–