Рейтинг@Mail.ru
USD
366.2
EUR
416.96
RUB
4.6098
GEL
139.47
2026 թ. հուլիսի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+35

Փաշինյան․ ՀՀ–ում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ

Այսօր, 14:16
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն անդրադարձել է Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերին և Հայաստանի ջրամատակարարման համակարգում առկա խնդիրներին
Փաշինյան․ ՀՀ–ում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն անդրադարձել է Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերին և Հայաստանի ջրամատակարարման համակարգում առկա խնդիրներին։

«Հայաստանում ջրամատակարարման համակարգը լայնորեն քայլքայված է, և այդտեղ լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Բայց խնդիրը միայն ներդրումը չէ։ Եթե այդ ամեն ինչը ամենօրյա սպասարկման չենթարկվի, էլի մենք ունենալու ենք նույն պրոբլեմները», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` այդ ռիսկերի կառավարումը որոշակիորեն ներառվում է նաև սակագների մեջ, և պետք է առերեսվել այդ խնդրի հետ։

Անդրադառնալով կոնկրետ միջադեպին՝ վարչապետը նշեց, որ շատ մանրամասներ չգիտի։

«Շատ մանրամասներ չգիտեմ։ Գիտեմ, որ ընթացքի մեջ է հարցի պարզաբանումը, և պետք է պարզաբանվի, թե ինչն է եղել ի վերջո նման իրավիճակի պատճառը», - նշեց Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին, ինչի հետևանքով կային հոսպիտալացված քաղաքացիներ։ Ավելի ուշ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր, որ խմելու ջրի կրկնակի վերցված երկու նմուշում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը: