Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 16, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին

24.09.2025, 17:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումին
Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակին նվիրված Գլոբալ ատոմային ֆորումին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram-ում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆորումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։