Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ հարկային համաձայնագրերը

18.01.2013, 19:32
Պետդուման ուրբաթ վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի արձանագրությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ հարկային համաձայնագրերը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Պետդուման ուրբաթ վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի արձանագրությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Համաձայնագրի կնքման նպատակը պետությունների միջև տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցություն զարգացնելու և ամրապնդելու ձգտումն էր, ինչպես նաև եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ կրկնակի հարկման վերացումը, հարկերի վճարումից խուսափումը կանխելը և հարկային խտրականություն թույլ չտալը։

Այն հարկերը, որոնց վրա տարածվում է համաձայնագիրը, մասնավորապես` կազմակերպությունների շահույթի և գույքի հարկն է, ֆիզիկական անձանց եկամուտների և գույքի հարկը։

Համաձայնագրով, մասնավորապես, հստակեցվում է «մշտական ներկայացուցչություն» տերմինը` շինարարական հրապարակին, մոնտաժային կամ հավաքման օբյեկտին այն կիրառելու նպատակով։ Նման բրիկետների գործողության չհարկվող ժամկետը հապատասխանեցվել է ԱՊՀ երկրների հետ ընդհանուր ընդունված պրակտիկային և կրճատվել է` 18–ից դառնալով 12 ամիս։

Նաև հստակեցվում են ռուսական հարկերի անվանումները։--0--