ՌԱՀ կազմակերպությունների ընդհանուր տեղեկատվական համակարգ կստեղծվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունների տեղեկատվական ընդհանուր համակարգ կսետղծվի Հայաստանում, չորեքշաբթի կառավարության նիստում հայտնեց Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, կարևորագույն կազմակերպությունների ցուցակում կընդգրկվեն արտադրական և տեխնիկական հզորություններով ընկերություններ, ինչպես նաև գիտական, ճարտարագիտական, մասնագիտական–տեխնիկական կառույցներ։
«Միասնական համակարգի ստեղծումը թույլ կտա բարեփոխումներ իրականացնել ՌԱՀ համակարգում, հիմքեր կստեղծի ոլորտի ձեռնարկությունների աշխատանքի համակարգման և միասնական քաղաքականության իրագործման համար»,– ասաց Օհանյանը։
Ինչպես նշեց նախարարը, համալիր ցուցակ կկազմվի պաշտպանական ձեռնարկությունների համար, այդ թվում` դրանց արտադրական ներուժի հաշվարկմամբ։ --0--