Рейтинг@Mail.ru
USD
368.53
EUR
424.73
RUB
5.0215
GEL
138.51
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ռուսաստանում հնարավոր են համարել Հայաստանից ձկան մատակարարումների նոր սահմանափակումները

Այսօր, 18:03
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումներն անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում
Ռուսաստանում հնարավոր են համարել Հայաստանից ձկան մատակարարումների նոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումներն անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, լրագրողներին հայտարարել է «Ռոսռիբոլովստվո»-ի ղեկավար Իլյա Շեստակովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակնում:

«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա: Եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց դեպքում կարող են առաջանալ անասնաբուժական ռիսկեր, և որոնց դեպքում այդ ձուկը, երբ մատակարարվում է, կազդի մեր անասնաբուժական անվտանգության վրա, անշուշտ, հետագա քայլեր նույնպես կլինեն», - ասել է Շեստակովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ բացի կենդանի ձկից, Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաև պաղեցված ձուկ:

«Հայաստանը իշխանի մատակարարումների տեսանկյունից ներմուծման մեջ բավականին մեծ ծավալ էր զբաղեցնում: Եթե խոսենք ներքին շուկայի հագեցվածության մասին, ապա, անշուշտ, դա որևէ կերպ չի ազդի: Մենք ունենք իշխանի սեփական արտադրության բավարար ծավալ: Բացի այդ, ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով», - հավելել է գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորում հայտարարել էին, որ 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը դեպի ռուսական ստացողներ: Սահմանափակումը վերաբերում է Հայաստանի բոլոր ձկնաբուծական ձեռնարկություններին, բացառությամբ երկուսի, որոնք անցել են տեսչական ստուգում Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռոսսելխոզնադզորի կողմից իրականացված համատեղ ստուգումների արդյունքներով: